Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԵՊԲՀ-ում ներդրվում է կանխարգելիչ ստոմատոլոգիան

ԵՊԲՀ-ում ներդրվում է կանխարգելիչ ստոմատոլոգիան

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի ժ/պ Միքայել Նարիմանյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ-ից հրավիրված դասախոս, հիգիենիստ-ստոմատոլոգ Կարինե Մաթևոսյանի, Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանի և ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանի հետ: Հանդիպման նպատակը մեկն էր՝ կանխարգելիչ ստոմատոլոգիայի ներդրումը ԵՊԲՀ-ում և ՀՀ առողջապահական համակարգում:

 

Հանդիպման սկզբում Լազար Եսայանը ներկայացրեց այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել այդ նպատակն իրականացնելու ճանապարհին և ընդգծեց Կարինե Մաթևոսյանի դերը այդ ծրագրի իրականացման գործում: Դեկանը տեղեկացրեց, որ անձամբ Կարինե Մաթևոսյանի և Երևան-Քեմբրիջ քույր քաղաքների ասոցիացիայի կողմից ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնին տրամադրվել են լնդագրպանիկների հակաբակտերիալ մշակման համար լազերային և ատամնաքարերի հեռացման սարքեր, ինչպես նաև նյութեր, մածուկներ, խոզանակներ, գործիքների սրման համար սարք, ուսումնական ձեռնարկներ, ինչպես նաև ֆինանսական օգնություն:

 

Կարինե Մաթևոսյանը իր կողմից շնորհակալություն հայտնեց Միքայել Նարիմանյանին և Լազար Եսայանին՝ ծրագրին աջակցելու պատրաստակամության համար:

 

Միքայել Նարիմանյանը ևս կարևորեց կանխարգելիչ բժշկության, մասնավորապես՝ կանխարգելիչ ստոմատոլոգիայի ներդրումը մեր առողջապահական ոլորտում և շնորհակալություն հայտնեց Կարինե Մաթևոսյանին՝ կատարած աշխատանքների համար, ինչպես նաև հետագա համագործակցության հույս հայտնեց:

 

Նշենք, որ 2014թ.-ի սեպտեմբերի 1-ից ԵՊԲՀ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետի թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնում փորձնական նպատակներով կլինիկական օրդինատորների համար անցկացվում են հիգիենիստ ստոմատոլոգիա մասնագիտությամբ գիտության մագիստրոսի աստիճանի համար և գործնական դասընթացներ «Կանխարգելիչ ստոմատոլոգիա» առարկայից:

Սկզբնաղբյուր. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Լուսանկարը. ysmu.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ